Դավիթ Տոնոյանի այցը «Օրբելի» վերլուծական կենտրոն
1 ր. | 2019-07-04Հուլիսի 3-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և կենտրոնի փորձագետների հանդիպումը:
Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարը հատկապես կարևորեց վերլուծական կենտրոնների նշանակությունը համաշխարհային ու տարածաշրջանային միտումներն ուսումնասիրելու և հանրությանը մատուցելու առումով:
Այնուհետև պաշտպանության նախարարը ներկայացրեց ռազմական և անվտանգության ոլորտի վերջին զարգացումները:
Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Դավիթ Տոնոյանն անդրադարձավ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման, ինչպես նաև՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հարցերին: Պաշտպանության նախարարը ներկայացրեց Սիրիայում հայ ականազերծողների ու բժիշկների աշխատանքը, հումանիտար կառույցների գնահատականները: Քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: